ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերի և մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպություններում իրականացված ստուգայցը փաստում է, որ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված պահանջները հիմանկանում կատարվում են և նկատվում է խատումների նվազման միտում:

Արձանագրված խախտումները հիմնականում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ են կապված, իսկ դիմակ չկրելու, ձեռքի ախտահանիչների կամ ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամմաների բացակայության դեպքեր գրեթե չեն հանդիպում:

Նախորդ օրերին հայտնաբերված թերացումների հիմքով՝ այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մոտ հարյուր կազմակերպությունների՝ խանութների, հանրային սննդի օբյեկտների, հացի և հրուշակեղենի արտադրությունների, գործունեությունը:

Լայնամասշտաբ ստուգայցերն ու անակնկալ շրջայցերը շարունակվելու են:

Երևան

Լոռու մարզ

Արարատի մարզ

Արմավիրի մարզ

Վայոց Ձորի մարզ

Տավուշի մարզ

Գեղարքունիքի մարզ

Շիրակի մարզ

Սյունիքի մարզ