ssfs_logo_glxavor

Մարտի 3-ին, ժամը 12-ին կբացվի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման նոր կենտրոնը (հասցեն՝ Երևան, Կոմիտասի 49/2), որտեղ տնտեսավարողներն ու սպառողները հնարավորություն կունենան ստանալ տեղեկատվություն, խորհրդատվություն, սննդամթերքի անվտանգությանն առնչվող իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև կազմակերպել արտահանման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները ժամանակակից ստանդարտներին համապատասխանող, հարմարավետ պայմաններում:

Սպասարկման կենտրոնի բացմանը ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, լրագրողների հետ ճեպազրույց կունենա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Հրավիրում ենք լուսաբանելու: