antibiotikՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միացել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախաձեռած «Միացի’ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթ» համաշխարհային քարոզարշավին: Ծառայությունը նոյեմբերի 16-ից 22-ը իրազեկման աշխատանքներ կիրականացնի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ուղղություններով: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստել է իրազեկման ծրագիր, որի շրջանակներում սահմանվել են իրազեկման գործողությունները, ինչպես նաև շահառու խմբերը՝

  • ա) համայնքային անասնաբույժներ, անասնաբուժական ծառայություն մատուցող այլ անձինք
  • բ) անասնաբուժական դեղատներ
  • գ) անասնապահական և թռչնաբուծական ֆերմաներ, ձկնաբուծարաններ
  • դ) մսամթերք և կաթնամթերք արտադրող կազմակերպություններ
  • ե) հանրային սննդի ծառայություն մատուցող տնտեսավարողներ՝ ներառյալ նախակրթական և կրթական հաստատությունները

Ծառայության աշխատակիցները բոլոր մարզերում կներկայացնեն հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունության արդի խնդիրներն ու մարտահրավերները, նաև՝ կանխարգելման ուղիները: ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ տպագրվել են բուկլետներ (1200 տպաքանակ), որոնք քարոզարշավի շրջանակներում կտրամադրվեն շահառուներին:

Իրազեկման բուկլետ PDF