Print26.02.2016 թ. «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշ շոկոլադների մակնշման անհամապատասխանությունների վերաբերյալ:

Հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այժմ իրականացնում է «Շոգեթեն» (Schogetten), «Ալպեն Գոլդ» (Alpen Gold), «Ռիտտեր Սպորտ» (Ritter Sport), «Ռոսիա» (Roссия), «Նեսթլե» (Nestle), «Կինդեր» (Kinder), «Արմչոկ» (Armchok) ապրանքանիշների շոկոլադների դիտարկում` ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջները:

Դիտարկման արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն: