Print

2017թ. հունվարի 16-ին ժամը 11-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում տեղի կունենա Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի մամուլի ասուլիսը:

Նա կներկայացնի Ծառայության կողմից նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացված պետական վերահսկողության՝ առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրանացված հսկողական շրջայցերի, ինչպես նաև ծառայության «Թեժ գծին» ստացված ահազանգերից հետո ձեռնարկված գործողությունների, արդյունքները: