bread_grayscale

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը: Նշենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի DSC_3299Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով նախատեսվում է գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքներին ուղղել ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ ժամանակակից պահանջներին համահունչ գործունեություն ծավալելու նպատակով:

DSC_3299Այցի շրջանակներում քննարկվել է կենտրոնի վերակառուցման և վերազինման տեխնիկական առաջադրանքը, նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագծման աշխատանքների և լաբորատոր կարողությունների հզորացման վերաբերյալ՝ ստորագրելով այդ մասին արձանագրություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև  ԵԱՏՄ միասնական պահանջների շրջանակներում արտահանման ու ներմուծման ընթացակարգերը հնարավորինս  պարզեցնելու հնարավորությունները: Քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու  մասին արձանագրություն:

[fusion_images picture_size=”auto” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3298.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3307.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/06/DSC_3308.jpg” alt=””/][/fusion_images]