2013թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվեցին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի հետևյալ աշխատակիցները՝
Ստեփանյան Էդիկ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետի տեղակալ` մեդալ, շնորհակալագիր.
Երիցյան Մանիկ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի պետ`շնորհակալագիր.
Հակոբյան Աբրահամ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Արմավիրի մարզային կենտրոնի բուսասանիտարիայի գծով գլխավոր մասնագետ-տեսուչ` շնորհակալագիր.
Խաչատրյան Օհան` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Արագածոտնի մարզային կենտրոնի անասնաբուժության գծով գլխավոր մասնագետ-տեսուչ` շնորհակալագիր.
Գրիգորյան Մեսրոպ` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի սահմային հսկիչ կետերի համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ` շնորհակալագիր.
Ղարիբյան Հեղինե` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժնի պետ` շնորհակալագիր: