guideline_ifcՀայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականից ձեռնամուխ է եղել տեսչական համակարգի բարեփոխումներին, որոնց իրականացմանն աջակցում է Համաշխարհային բանկի խմբի ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից իրականացվող ծրագրերի միջոցով:

Սույն ուղեցույցը կօժանդակի տեսուչներին և սննդամթերքի ոլորտում գործող կազմակերպություններին կատարելագործել իրենց գիտելիքները պատշաճ արտադրական պրակտիկայի (ՊԱՊ) և պատշաճ հիգիենայի պրակտիկայի (ՊՀՊ) վերաբերյալ:

Ուղեցույցը կօժանդակի նաև սննդամթերքի ոլորտում գործող կազմակերպություններին ապահովել ՊԱՊ-ի և ՊՀՊ-ի ներդրումը սննդի վերամշակող կազմակերպություններում, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության չափանիշներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ձևավորմանը, որոնք հանդիսանում են Վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎՀՀԿ, HACCP) կիրառման համար հիմնական նախադրյալ հանդիսացող ծրագրերը:

ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԵՎ ՊԱՏՇԱՃ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ PDF