Ի կատարումն Ծառայության պետ Ա.Բախչագուլյանի հրամանի՝ ս.թ. սեպտեմբերի 12-13-ը իրացման կետերում հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում և կատարվել է նմուշառում: Նմուշառված ձվերը ենթարկվել են թարմության նկատմամբ զգայաբանական փորձաքննության, որին մասնակցել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Գևորգյանը, «Թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Ս.Ստեփանյանը, նույն ՀԿ-ի խորհրդատու-փորձագետ Լ.Հակոբյանը:
Արդյունքում պարզվել է, որ ներքոհիշյալ արտադրանքների թարմությունը չի համապատասխանում ձվի վրա առկա արտադրության օրվա մակնշմանը՝
- «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ – 08.09.12թ.
- «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ – 13.09.12թ.
- «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ – 10.09.12թ.
- «Աշտարակ ձու» ՍՊԸ – 29.08.12թ.
- «Աշտարակ ձու» ՍՊԸ – 03.09.12թ.
- «Աշտարակ ձու» ՍՊԸ – 05.09.12թ.
- Անհայտ ձագում ունեցող – առանց մակնշման:
Դիտարկման ընթացքում պարզվել է նաև, որ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից արտադրված ձվերն իրացվում են թույլատրելի սահմանը գերազանցող կեղտոտվածության վիճակում: Նույն վիճակի ձու, ինչպես նաև առանց մակնշման, հայտնաբերվել է «Արաքս ԹՖ» ՓԲԸ-ի մատակարարի մոտ:
Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել ձու նշված խմբաքանակներից: