Արձագանքելով այսօր՝ հունիսի 10-ին, ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրությանը և լուսանկարներին, որոնցում պատկերված են պիտանիության ժամկետն անցած «Նարինե» կաթնաթթվային մթերք, ՀԴՄ կտրոն և չեկ, Ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության ներկայացուցիչներն այցելեցին չեկի վրա նշված հասցեով տեղակայված «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ Կասյան 2 հասցեով տեղակայված դեղատուն:
Գնելով «Նարինե» մթերքի նմուշ՝ պարզվեց, որ տվյալ դեղատանը չեկի վրա նշված 11696 կոդով վաճառվում է ոչ թե լուսանկարներում երևացող «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության, այլ «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե», տվյալ դեղատանը բացակայում էր «Անիչկա Մադոյան» Ա/Ձ-ի արտադրության արտադրանք, ինչպես նաև Ծառայությունը ստացել է գրավոր հայտարարություն «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի կողմից այն մասին, որ տվյալ հասցեով տեղակայված դեղատանը իրացվում է միայն «Պանացեա» ՍՊԸ-ի արտադրության «Նարինե» կաթնաթթվային մթերք: