20 օր անց Սննդի անվտանգության տեսչական մարմինը կրկին Գյումրիում է:Եկել են տեսնելու՝ կատարվել են նախորդ այցի ժամանակ շուկայի մսի վաճառակետերում արձանագրված թերությունների ու բացթողումների շտկում, թե ոչ:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականներ, մսավաճառների սանիտարական գրքույկներ, սառնարանների պարտադիր պայման, տաք ու սառը ջրի առկայություն, լվացվող պատեր, հատակ ու առաստաղ:Սրանք նախորդ մոնիթորինգի արդյունքում Գյումրու Լաչինի միջանցք կոչվող հատվածի մսի վաճառակետերում հայտնաբերված հիմնական խախտումներն էին, որոնք 20 օր անց վերացվել են տնտեսվարողների կողմից:Ըստ ոլորտի պատասխանատուի, արդյունքը գոհացնող է :

 

Աղբյուրը՝ http://tsayg.am