Մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների գործունեությունը խրախուսելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությանը արձագանքող տնտեսավարողների շրջանակն աստիճանաբար մեծանում է:
Հիշեցնենք, որ մսի այն վաճառակետերին, որոնք ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, Ծառայության կողմից տրվում են համապատասխան տեղեկատվական պիտակներ:
Մայիսի 12-ին ՍԱՊԾ ներկայացուցիչները տեղեկատվական պիտակներ փակցրեցին Էլ-Սուս ՍՊԸ-ին պատկանող Խորենացի 52 հասցեում գտնվող մսի խանութի և «ՍԱՍ» ԳՐՈՒՊ-ին պատկանող Կոմիտաս 52, Բաղրամյան 85 և Կիևյան 1ա հասցեներում գտնվող սուպերմարկետների դիմապակիներին:
Սա վկայում է, որ այս վաճառակետերի մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ, տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Հիշեցում. պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել:
[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”” alt=””/][/fusion_images]





