Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ, կազմակերպում է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

Այն տևելու է 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռքբերման՝ պրակտիկ գործընթացի, համար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 15-ն է։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել lifelong@anau.am  էլեկտրոնային հասցեին։

Դասընթացի անցկացման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: