Ս. թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և Ծառայության մի շարք աշխատակիցներ մասնակցեցին «Հայագրոֆորում» համաժողովին:
Միջոցառման ընթացքում Ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանին, անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանին և բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանին շնորհվեցին շնորհակալագրեր՝ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար: