ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն2014թ. նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 մանկապարտեզումթունավորման դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մանկապարտեզում նոյեմբերի 26-ին առկա սննդամթերքից վերցված նմուշները (կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս) ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և արդյունքում պարզվել է, որ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

ՀՀ վարչապետի թույլտվությամբ, Ծառայության պետի հրամանով այս պահին իրականացվում են ստուգումներ մանկապարտեզում և մատակարար ընկերություններում: