Yerkir.am կայքում այսօր՝ հունվարի 23-ին, հրապարակվել է «Վարսավիրանոցում վճարել նաև ՀԴՄ-ի համա՞ր. սպանդանոցային «5-րդ ձևի» զավեշտը» վերտառությամբ հոդվածը (https://www.yerkir.am/news/view/190340.html), որրտեղ հոդվածի հեղինակ Գևորգ Գյուլումյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել:
Մասնավորապես, Նա նշում է, որ «անասնապահը պարտավոր է, այսպես կոչված, «թուղթ գնել» («5-րդ ձև»), դրա դիմաց վճարելով ևս 12,000 դրամ: …Այսինքն՝ պետությունը, ի դեմս ՍԱՏՄ-ի, «5-րդ ձև» կոչվածի վաճառքի մենաշնորհը վերցրել է իր վրա, և գոնե այս մասով գումարների անիմաստ գանձումը որևէ կերպ չի առնչվում սպանդանոցների, հետևաբար նաև՝ մսի անվտանգությանը և քաղաքացիների առողջությանն առնչվող գործողությունների հետ»:
Հոդվածագիրը տարածում է կեղծ տեղեկատվություն.
Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքը և հումքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար Ձև 5 անասնաբուժական վկայականը սպանդանոցներին տրամադրվում է ԱՆՎՃԱՐ:
5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով: Պիտակը նույնպես ԱՆՎՃԱՐ է:
Ավելին, Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնելու է քրեական պատասխանատվություն:
Ձև 5 անասնաբուժական վկայականը կամ դրա պիտակը վաճառելու որևէ դեպք հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զանգահարելով թեժ գծին՝ 010 206040, կամ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 012 404045: