Հիմք ընդունելով ժամկետանց և թերի մանկշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստացած ահազանգերը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ՀՀ ք. Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում:

Դիտարկումները կտևեն 4 օր: Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի: Գործողությունների ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացվի: