Հաճախ տրվող հարցեր
անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է.
ա) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները,
բ) բյուջեն,
գ) գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
դ) հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
ե) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը,
զ) շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
է) հասարակական միջոցառումերի ծրագրերը,
ը) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը,
թ) աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
ժ) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը,
ի) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
լ) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
խ) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Այս տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին եւ դրանց հետեւանքներին, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք,
խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,
պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները ( “ՏԱ ” օրենք, 8-րդ հոդված):
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաեւ, եթե.
հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաեւ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:
Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.
հարցումը մերժելու իրավական հիմքերը,
հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
մերժումը բողոքարկելու ժամկետները եւ կարգը:
Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:
Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:
Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
1) բանավոր հարցումներին պատասխանելիս.
2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
4) այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը։
5) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք և Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.
6) տեղեկության տրամադրումը մերժելիս։
- Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։
- Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին“ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները,
տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:
Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:
Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
Եթե մարմինը/կազմակերպությունը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
ընդհանուր բաժին,
մամուլի ծառայություն կամ հասարակության հետ կապերի բաժին,
տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:
Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր հարցմամբ (տես` տեղեկություն ստանալու հարցման առաջարկվող նմուշը): Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ ուշացվի պատասխանը, կարելի է բողոքարկել: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի եւ նշվի հարցման Գրանցման համարը: Գրանցման համարի միջոցով հետագայում կարելի է պարզել, թե հարցումն ում է մակագրված եւ ով է պատասխանատու:
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը եւ ազգանունը: Բանավոր հարցմամբ դիմելիս նախ պետք է պարզել, թե որ պաշտոնյան է պատասխանատու տվյալ տեղեկությունը տրամադրելու համար: Պարզելուց հետո կարելի է անմիջապես դիմել նրան` նշելով, թե ինչ տեսքով կամ կրիչով է նախընտրելի ստանալ տեղեկությունը` տեսնել կամ կարդալ փաստաթուղթը, ստանալ դրա պատճենը` թղթի կամ դիսկետի վրա ամրագրված:
Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող են չքննարկել:
Գրավոր հարցման մեջ դիմողը պարտադիր պետք է նշի.
անունը, ազգանունը,
քաղաքացիությունը,
բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:
Հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու դեպքում հարցումը կարող է վերացվել կամ դրան ընդհանրապես ընթացք չի տրվի: Գրավոր անստորագիր հարցումը ենթակա է ոչնչացման:Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում այն օգտագործել:
Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձեւակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ: Հստակ ձեւակերպումն անհրաժեշտ է, որպեսզի մարմինը/կազմակերպությունը ավելի հեշտությամբ կարողանա գտնել եւ տրամադրել պահանջած տեղեկությունը:
Գրավոր հարցումը պետք է անպայման գրանցվի եւ պետք է տրվի գրանցման համարը: Այն պետք է պահել: Եթե ուղարկել եք պատվիրված փոստով, պետք է պահել անդորրագիրը եւ մի քանի օր անց զանգահարել ու ճշտել` արդյոք մարմինը ստացել է հարցումը եւ որն է հարցման գրանցման համարը:
Որպեսզի տեղեկություն ստանալու հարցումը չմերժվի հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու հիմքով, կարելի է կիրառել “Ինֆորմացիայի ազատության կենտրոնի” պատրաստած հարցման նմուշը:
տեղական ինքնակառավարման մարմիններից,
պետական հիմնարկներից,
պետական եւ տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
հանրային նշանակության կազմակերպություններից,
պաշտոնատար անձանցից:
Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, որն էլ եւ պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված.
«Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:
Ո՞ր փաստաթղթերի առկայության դեպքում է իրականացվում սննդամթերքի հետ շփվող նյութերի արտահանումը ՀՀ-ից:
ԵՄ արտահանելու դեպքում առողջության սերտիֆիկատի առկայության դեպքում
Մինչ այդ անհրաժեշտ է նախօրոք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացնել դիմում՝ Ծառայության թույլտվությունը կամ համաձայնությունը, ինչպես նաև տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները ստանալու համար:
Անասնաբուժական հսկողության բեռների և սննդամթերքի ո՞ր բնաիրային քանակությունների ներմուծման դեպքում անհրաժեշտություն չկա դիմելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Ապրանքի ծածկագիրը՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) | Ապրանքի անվանումը | Բնաիրային չափը (մինչև) |
---|---|---|
1 | 2 | 3 |
02 | Միս և մսի սննդային ենթամթերք | 10 կգ |
03 | Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ՝ բացառությամբ կենդանի ձկան | 10 կգ |
0302 90 000 | Ձկան խավիար | 0.5 կգ |
04 | Կաթնամթերք, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 10 կգ |
0408 11 | Ձվի փոշի | 5 կգ |
0407 | Սննդային թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած | 100 հատ |
08 | Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ | 10 կգ |
09 | Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ | 1 կգ |
1201 | Ընդավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված՝ բացառությամբ սերմացուի | 10 կգ |
1202 | Գետնընկույզ | 10 կգ |
1203 00 000 1204 00 1205 1206 00 1207 1208 |
Հատիկավորներ, պտուղներ, յուղատու սերմեր, հատիկավորներ՝ կոտորակված կամ չկոտորակված, բոված կամ պատրաստված որևէ եղանակով, կեղևազրկված կամ չկեղևազրկված՝ բացառությամբ սերմացուների յուղատու կուլտուրաների սերմերից կամ պտուղներից ալյուր՝ մանր կամ խոշոր աղացած՝ բացառությամբ մանանեխի սերմերի | 10 կգ |
1212 | Ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ՝ թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք՝ դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված | 10 կգ |
15 | Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր՝ բացառությամբ գերչակի | 10 կգ |
16 | Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից | 5 կգ |
1604 31 000 1604 32 00 |
Թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ՝ պատրաստված այլ ձկան խավիարից | 0.5 կգ |
17 | Շաքար, այլ շաքարներ՝ ներառյալ լակտոզա, ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ վիճակում, շաքարային սիրոպներ՝ առանց համահոտային և ներկանյութերի, արհեստական մեղր՝ խառնված կամ չխառնված բնական մեղրի հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղեն՝ ներառյալ սպիտակ շոկոլադը | 10 կգ |
1704 10 | Ծամոն՝ պատված կամ չպատված շաքարով | 0.2 կգ |
18 | Կակաո և դրանից մթերք | 5 կգ |
19 | Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից | 15 կգ |
1901 10 000 | Մանկական կեր՝ փաթեթավորված վաճառքի համար | 10 կգ |
1901 20 000 | Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր | 10 կգ |
1902 | Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը՝ սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | 10 կգ |
1904 | Պատրաստի սննդամթերք՝ ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր՝ հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)՝ այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված | 5 կգ |
1905 31
1905 32 |
Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր | 5 կգ |
20 | Մթերք՝ ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից | 10 կգ |
21 | Սննդամթերքներ՝ տարբեր | 5 կգ |
2102 | Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի | 2 կգ |
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է |
23 | Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր | 10 կգ |
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով ( 1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար ևս 300 դրամի չափով,
3) 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:
Հարցումն անձամբ բերելու դեպքում հանձնեք Ծառայության ընդհանուր բաժնին:
Հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք թեժ գծին՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, կամ գրեք էլեկտրոնային փոստով՝ ssfs@ssfs.am հասցեով:
Եթե մի քանի գործունեություն եք իրականացնում, ապա սեղմեք «Գրանցել այլ գործունեություն» կոճակը:
Խնդրում ենք նշել ճշգրիտ տվյալներ գրանցվող ընկերության վերաբերյալ, քանի որ սխալ կամ թերի տեղեկատվության տրամադրումը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության: