Ս.թ. մայիսի 14-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում մեկնարկեց «Խոզերի աֆրիկական ժանտախտի ախտորոշում և վերահսկողություն» թեմայով ուսուցում: Ուսուցումը կազմակերպվել է “Development Solutions” (Զարգացման լուծումներ) կազմակերպության և ՍԱՊԾ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի համատեղ ուժերով, ԵՄ Սպառողների և առողջության անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANCO-ի) ֆինանսավորմամբ: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՍԱՊԾ պետ պարոն Ա.Բախչագուլյանը:
Ուսուցմանը հրավիրված են փորձագետներ Գերմանիայից և Իսպանիայից: Ուսուցմանը մասնակցում են ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժական տեսչության, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Ուսուցումը կտևի 5 օր, որի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ:
