12375_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ներկայացվել են նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015թ. գործունեության արդյունքները: Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող կառույցների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել հիմնախնդիրները, հետևողական լինել պայմանավորվածությունների կատարման և խնդիրների լուծման հարցում:

Մանրամասներին ծանոթացեք ՀՀ կառավարության պաշտոնական կայքում