rus_main

Մեծարգո՛ պարոն վարչապետ
Հարգարժան՛ գործընկերներ
Սիրելի՛ սպառողներ

 

Թույլ տվեք ողջունել Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթը ամփոփող՝ «Սննդամթերքի անտանգությունը՝ սպառողի իրավունք» ֆորումի բոլոր մասնակիցներին: Ֆորումին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համախմբելով այս հարթակում դպրոցականների, ուսանողների, գործարարների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների:

Համագործակցության նման փորձը հնարավորություն կտա որակապես նոր փուլ տեղափոխել սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող աշխատանքները:

Այդ նպատակով վերջին շրջանում բավականին շատ գործ է արվել. մի կողմից ներդրվել են Ծառայության թեժ գծի միջոցով սպառողներից ստացվող զանգերին, հարցադրումներին արագ արձագանքելու և տեղեկատվություն տրամադրելու գործուն մեխանիզմներ, ձևավորվել է Ծառայությանը կից հասարակական խորհուրդ, մյուս կողմից՝ ակտիվ քայլեր են արվել սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման և վերահսկողության շրջանակներում սննդի շղթայի բարեխիղճ օպերատորներին խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ:

Այս ամենը հնարավորություն է ստեղծում դիտարկել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը որպես այս ոլորտում սպառողների համար անվտանգության ապահովման, իսկ արտադրողների համար՝ որակի բարձրացման երաշխավոր:

Մեր նպատակն է ինչպես ապահովել սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը և խրախուսել սպառողների պահանջատիրությունը, այնպես էլ բարենպաստ միջավայր ստեղծել սննդի շղթայի օպերատորների համար՝ սպառողի կյանքին և առողջությանը անվտանգ, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան սննդամթերք արտադրելու նպատակով:

Ամփոփելով՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, միջոցառմանը մասնակցելու և սննդամթերքի անվտանգության ու որակի հսկողության ոլորտում փոփոխություններ ապահովելու ուղղությամբ Ձեր ամենօրյա ուշադրության համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակին միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս սպառողի իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մենք սպառող ենք յուրաքանչյուր տարվա յուրաքանչյուր օր, և միայն ամենօրյա, հետևողական ու սրտացավ աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ գրագետ և պահանջատեր սպառող:

Շնորհակալություն:

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1524.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1523.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1527.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1566.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1569.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1577.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1572.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1583.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1534.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1540.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1544.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1554.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1556.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1562.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/DSC_1480.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/03/IMG_2729.jpg” alt=””/][/fusion_images]