ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունԲոլոր խմորիչները, փխրեցուցիչները և բարելավիչները, որոնք ներկրվում են Հայաստանի Հանրապետություն, անցնում են համապատասխան փորձաքննություն մինչ Հայաստան ներկրվելը և Հայաստանում:

«Բարելավիչ» և «խմորիչ» հասկացությունները տարբեր են: Դրանց առանձին արտադրատեսակներ օգտագործվում են տարբեր նպատակներով: Փխրեցուցիչը հացաթխման արտադրությունում չի օգտագործվում: Այն օգտագործվում է հրուշակեղենի արտադրությունում, քանի որ պարունակում է շաքարային և յուղային զանգվածներ:

Բարելավիչի կիրառումը կազմում է 0.2-0.5% ալյուրի զանգվածի նկատմամբ, որը թույլ է տալիս ստանալ բարձր ծակոտկենություն, հեշտացնում է տեխնոլոգիական գործընթացը, բարձրացնում գազագոյացման և գազապահման ընթացքը, բարելավում է արտադրանքի տեսքը: Պետք է նշել, որ բարելավիչների չափից ավելի օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում հացի տեսքի և որակի վրա, ինչպես նաև դրանց մեծ քանակությամբ օգտագործումը նպատակահարմար չէ ֆինանսական տեսանկյունից: