ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունՍ.թ. հուլիսի 18-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մոտ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Սաս Գրուպ» ՍՊԸ, «Անդակո» ՍՊԸ, «Նոր Զովք» ՍՊԸ:

Քննարկման ժամանակ արծարծվեցին չփաթեթավորված հացի մակնշմանը վերաբերող հարցեր: Տրվեց լրացուցիչ տեղեկատվություն առանց փաթեթավորման հացի վերաբերյալ, համաձայն որի առանց փաթեթավորման հացի իրացումը կատարվում է տեղեկատվական թերթիկի առկայության դեպքում, որտեղ պետք է նշված լինեն՝

  • պատրաստողի անվանումն ու հասցեն,
  • հացատեսակի անվանումը,
  • վառարանից հանելու ժամը, իրացման ժամկետը,
  • էներգետիկ արժեքը,
  • 100գ հացի մեջ սպիտակուցի, յուղի և ածխաջրերի պարունակությունը,
  • սահմանված ստանդարտի նշագիրը,
  • տեղեկություններ սերտիֆիկացման մասին:

Նշվեց նաև այն, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել սպառողի շփումը չփաթեթավորված հացի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկման առաջնային թեմա էր հանդիսանում նաև սուպերմարկետներում խոհարարական արտադրանքի (աղցանների, տաք ուտեստի և այլ) արտադրման ժամկետների և հիգիենայի նկատմամբ խիստ հսկողությունը հենց սուպերմարկետների կողմից:

Քննարկման մասնակիցները գոհունակություն հայտնեցին հանդիպման արդյունքների վերաբերյալ: