IMG_3396Մարտի 24-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը հանդիպեցին աշխատանքային այցով Հայաստան ժամանած լիտվացի տնտեսավարողների հետ:

Հանդիպմանը ներկա էին անասնաբուժական դեղերի արտադրությամբ զվաղվող լիտվական «Ռուվերա» բաժնետիրական ընկերության նախագահը և կենդանական ծագման ենթամթերքի և մսամթերքի վերամշակում իրականացնող լիտվական «Բի Էյչ Ջի» ընկերության գլխավոր մենեջերը:

Տնտեսավարողների Հայաստան այցելության նպատակն էր իրենց ոլորտներում համագործակցության խթանումը:

Հատկապես անդրադարձ եղավ ՀՀ-ում սպանդանոցների գործարկման խնդրին, կենդանական ծագման մթերքների արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցերին, համագործակցությանը տեղական տնտեսավարողների հետ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց` հետագայում բանակցությունները շարունակելու, ինչպես նաև քննարկվեցին հայ տնտեսավարողների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: