Ծառայություն պետի 2012 թվականի օգոստոսի 31-ի N 218-Ա հրամանի դրույթների համաձայն Կոտայքի մարզ, գյուղ Զովունի հասցեում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացվել է ստուգում, և լաբորատոր փորձաքննության արդյունքում «Վիտանի» սփրեդը (150գ չափածրարված) մանրէաբանական ցուցանիշներով (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր) չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման պահանջներին:

Սփրեդը արտադրված է 16.08.12թ.-ին և պիտանի է մինչև 16.10.12թ.:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը: