2012թ. սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Ծառայություն կողմից ստուգումներ են իրականացվել պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

Ստուգումների արդյունքում բոլոր արտադրող կազմակերպությունների արտադրանքից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում թվով 18 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ճանաչվել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Վտանգավոր ճանաչված պանրի խմբաքանակի իրացումը կասեցվել է, և 5.540 կգ պանիր օգտահանվել է:

Վտանգավոր արտադրանք թողարկող թվով 18 տնտեսավարող սուբյեկտների մոտ Ծառայության պետի որոշմամբ կիրառվել է արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելանք: Տրվել են համապատասխան հանձնարարականներ առկա թերությունները վերացնելու համար, որոնց ավարտից հետո միայն կհանվի արգելանքը: Ներկայումս ծառայության մասնագետների կողմից հսկողություն է սահմանված տրված առաջադրանքների կատարման նկատմամբ:

Ներկայացվում է վերոնշյալ 18 տնտեսավարողների ցանկը:

Հ/Հ

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

1.

Ա/Ձ Կամո Վահանյան

2.

«Անի-Մերի» ՍՊԸ

3.

Ա/Ձ Գարեգին Քոչինյան

4.

Ա/Ձ Սուսան Ղազարյան

5.

Ա/Ձ Արմեն Սուքիասյան

6.

Ա/Ձ Էդիկ Բոզոյան

7.

«Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ

8.

«Վարդանուշ» ՍՊԸ

9.

«Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ

10.

«Կալինինո կաթ» ՍՊԸ

11.

«Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ

12.

«Մաստարաչեդո» ՍՊԸ

13.

«Իգիթ»  ՍՊԸ

14.

«ԱՄՄ» ՍՊԸ

15.

«Կաթնամթերք Վան»  ՍՊԸ

16.

«Կյորու» ՍՊԸ

17.

Ա/Ձ Թունյան Սամվել

18.

Ա/Ձ Բալոյան Սամվել

Թվով 54 տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 10 միլիոն 450 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարով: