2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ձեռքբերումներն ու զարգացումներն աշխատանքային 3-րդ եռամսյակում այսպիսին են՝
- Հանդիպումներ շահառու կողմի հետ՝ փորձագետների առաքելությունների վերաբերյալ քննարկումների և դրանց պատրաստման նպատակով:
- Կարճաժամկետ առաքելությունների կազմակերպում բաղադրիչ 2-ի (տեսչական ստուգումների ընթացակարգեր) և բաղադրիչ 4–ի (հանրային իրազեկվածության բարձրացում) շրջանակներում:
- Մասնակցություն ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Հայաստան-Եվրամիություն խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից բխող մարտահրավերներ» բարձրաստիճան սեմինարին:
- Համաշխարհային բանկի ՄՖԿ-ի հետ (Միջազգային ֆինանսական կորպորացիայի) սննդամթերքի տեխնոլոգիայի և անվտանգության ավագ խորհրդատուի հետ հանդիպում:
- Կարճաժամկետ փորձագետների առաքելությունների կազմակերպման համար հայերեն թարգմանված ընթացակարգեր, աշխատանքային փաստաթղթեր, պրեզենտացիաներ և առաքելությունների հաշվետվությունները:
- Մի քանի աշխատանքային խմբեր կամ անհատական հանդիպումներ են կազմակերպվել կարճաժամկետ փորձագետների առաքելության պատրաստման ժամանակ:
- Կարճաժամկետ փորձագետների վեց առաքելություն է իրականացվել 21 աշխատանքային օրվա ընթացքում՝
- Բաղադրիչ 1, առաքելություններ չեն եղել
- Բաղադրիչ 2, երեք առաքելություն, գործողություն 2.2, երեք կարճաժամկետ փորձագետներ, ընդհանուր 9 աշխատանքային օր
- Բաղադրիչ 2, մեկ առաքելություն, գործողություն 2.7, մեկ կարճաժամկետ փորձագետ, 5 աշխատանքային օր
- Բաղադրիչ 2, մեկ առաքելություն, գործողություն 2.9, երկու կարճաժամկետ փորձագետ, 6 աշխատանքային օր
- Բաղադրիչ 3, առաքելություններ չեն եղել
- Բաղադրիչ 4, մեկ առաքելություն, գործողություն 4.1, մեկ կարճաժամկետ փորձագետ, 1 աշխատանքային օր
- Հաշվետու ժամանակահատվածում շահառուի հետ սերտ համագործակցության արդյունքում մշակվել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը, աշխատանքային ընթացակարգերը և ծրագրերը՝
1.1. Ստանդարտ աշխատանքային ընթացակարգերի նախագծում (SOP’s).
- «Սահմանային հսկիչ կետերում ներկրված արտադրանքի տեսչական ստուգումները» աշխատանքային ընթացակարգի նախագիծը, որը մշակվել է շահառուի կողմից (ՍԱՊԾ) և գնահատվել է Ծրագրի կարճաժամկետ փորձագետի կողմից:
- ՍՀԿ-ների համար ստուգաթերթերի ձևաթուղթը նախագծվել և ներկայացվել է շահառու կողմին:
- Պատրաստվել է ՍՀԿ-ների ընթացակարգին վերաբերող առաջարկությունները և ռիսկերի վրա հիմնված ծրագիրը:
- «Թարմ կաթի և կաթի վերամշակման հաստատությունների տեսչական ստուգումները» ընթացակարգի նախագիծը մշակվել է շահառուի կողմից (ՍԱՊԾ) և գնահատվել է Ծրագրի կարճաժամկետ փորձագետի կողմից:
- Կաթի վերամշակման հաստատությունների համար ձևաթղթի նախագիծը մշակվել և քննարկվել է աշխատանքային խմբի անդամների կողմից:
- Թարմ կաթին և կաթի վերամշակման հաստատությունների ընթացակարգերին վերաբերող առաջարկությունները պատրաստվել են:
- Շահառու կողմը պատրաստել է «Նախասպանդային և հետսպանդային փորձաքննություն» աշխատանքային ընթացակարգի նախագիծը (ՍԱՊԾ) և գնահատվել է ծրագրի կարճաժամկետ փորձագետի կողմից:
- Պատրաստվել են նախասպանդային և հետսպանդային փորձաքննության իրականացման մասին առաջարկությունները և ընթացակարգերը:
- Ընտրված լաբորատորիայի աշխատողների համար ուսուցումն իրականացվել է, կրթական նյութերը պատրաստվել և բաժանվել են, մասնակցության համար բաժանվել են սերտիֆիկատներ:
- Ընտրված ՍԱՊԾ-ի աշխատողների համար ՄՎԱԾ-ի նախագծման վերաբերյալ ուսուցումն իրականացվել է, կրթական նյութերը պատրաստվել և բաժանվել են, մասնակցության համար բաժանվել են սերտիֆիկատներ:
1.2. Պետական վերահսկողության համակարգի հզորացման և հանրային իրազեկվածության համար ծրագրերի և պլանների նախագծում.
- Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար ծրագրի վերջնական նախագիծ:
- Չորրորդ եռամսյակի համար աշխատանքային ծրագիրը մշակվել և հաստատման է ներկայացվել երրորդ եռամսյակի փակմանը նվիրված ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ: