twinning_logoՍ.թ. հունիսի 20-ին` ժամը 10:00-ին, ք. Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տրվեց «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար պրն. Արմեն Պողոսյանը, որը ներողություն խնդրելով նախարարի՝ հարգելի պատճառով բացակայության համար՝ նշեց, որ սննդամթերքի անվտանգությունը երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, և կարևորեց ՀՀ սննդամթերքի անվտանգության պայմանների համապատասխանեցումը ԵՄ պահանջներին:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար պրն. Տրայան Հրիսթեան, ծրագրի՝ քաղաքականության գծով ղեկավար, Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության հյուպատոս պրն. Մարկ վան Եմբդեն Անդրեսը, Հայաստանում Դանիայի պատվավոր դեսպան պրն. Արման Փինարբասին, ծրագրի ղեկավար, Նիդեռլանդների Թագավորության սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի ներկայացուցիչ պրն. Ժերարդ Ռոեսսինկը, Հայստանում ԵՄ կառավարման գրասենյակից օր. Ամալյա Հովսեփյանը, Նիդեռլանդների Թագավորության սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի փոխտնօրեն տկն. Ինեկե Թիենը, Լատվիայի Հանրապետության սննդամթերքի և անասնաբուժական ծառայության գլխավոր տնօրեն պրն. Մարիս Բալոդիսը, ինչպես նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պրն. Աբրամ Բախչագուլյանը:

Յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց ծրագրի կարևորության տարբեր ասպեկտներ, ներկայացվեց նաև Հայաստան – Եվրամիություն համագործակցության էությունը սննդամթերքի անվտանգության բարձրացման բնագավառում, շեշտադրվեց այն փաստը, որ ծրագրի արդյունավետությունը կախված է երկկողմանի շահագրգռվածությունից՝ տալու եվրոպական փորձը և վերցնելու այն ու համապատասխանեցնելու մեր երկրի պայմաններին:

Ծառայության պետը ամփոփեց ելույթը խոսքերով, որ մենք ենք տերը մեր «Թվինինգ» ծրագրի:

Մի քանի խոսքով ներկայացնենք ծրագրի էությունը. նոր ԵՄ ծրագիրը հետագա երկու տարիների ընթացքում աջակցություն կցուցաբերի Հայաստանում սննդամթերքի անվտանգության և միջազգային առևտրի ոլորտներին: «Թվինինգ» ծրագրի նպատակն է՝ Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը: Նպատակն իրականացվելու է հայաստանյան հաստատությունների հզորացման, ԵՄ լավագույն պրակտիկային և միջազգային ստանդարտներին համապատասխան կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերի արդիականացման և սննդամթերքի անվտանգության մասին սպառողների իրազեկվածության բարձրացման միջոցով: Արդյունքում Հայաստանում կներդրվի մասնագիտացված և միջազգայնորեն ճանաչված անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության վերահսկողության համակարգ: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել է 1 մլն. եվրո: Ծրագրի իրականացման տևողությունը 21 ամիս է: Այն, որպես ղեկավար գործընկեր, իրականացվելու է Նիդեռլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի կողմից, և որպես կրտսեր գործընկերներ՝ Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի կազմակերպության ու Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժության ծառայության կողմից: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԵՄ «Թվինինգ» ծրագրի շահառու կողմն է:

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”yes” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/09/2012-05-14.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/09/2012-05-14-2.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/09/mak1.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2014/09/mak2.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2015/09/IMG_3719.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2012/07/29.11-3.jpg” alt=””/][/fusion_images]