Print

Հոկտեմբերի 18-20-ը Երևանում տեղի կունենա Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողով՝ նվիրված կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական համակարգով («WAHIS») աշխատելու համար ազգային կոորդինատորների որակավորման բարձրացմանը։ ԿԱՀԿ նմանատիպ միջոցառում առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Միջոցառմանը մասնակցելու են  պատվիրակներ 39 երկրներից։

Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել ԿԱՀԿ (OIE) ազգային կորդինատորների դերի, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների և այլ կոմպետենտ մարմինների պարտականությունների վերաբերյալ: Օրակարգում են նաև կենդանիների հիվանդությունների ծանուցման, կենդանիների հիվանդությունների վերահսկման և կենդանիների հիվանդությունների իրավիճակի մասին ԿԱՀԿ հաղորդելու վերաբերյալ հարցեր։ Նախատեսվում է նաև քննարկել նաև ԿԱՀԿ գործառույթներին առնչվող մի շարք հարցեր՝ կենդանիների հիվանդությունների ծանուցումների որակի բարելավմանն ուղղված գործիքների տրամադրում, «WAHIS» համակարգի կիրառման և հասանելիության, ինչպես նաև ԿԱՀԿ կենդանիների առողջության կոդեքսների ծանուցման վերաբերյալ գիտելիքների բարելավում, «WAHIS» համակարգի միջոցով կենդանիների հիվանդությունների ծանուցման գործընթացի թարմացում։

ԿԱՀԿ այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել կառավարման արդյունավետությունը՝ նպաստելով կենդանիների հիվանդությունների վերահսկմանը և կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: