2013թ. հունիսի 12-13-ը Հայաստանում ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ սեմինար «Սննդամթերքի ոլորտի օրենսդրություն, միջազգային փորձի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական ոլորտի գործունեության վրա» թեմայով, որը կազմակերպված էր ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ: Սեմինարն ինտերակտիվ էր, բազմափորձ պրոֆեսոր սեմինարավարների կողմից մասնակիցներին տրվեցին խնդիրներ, խմբային աշխատանքներից հետո խմբերի ներկայացուցիչները ներկայացան ամփոփ զեկույցներով: