IMG_1172Մայիսի 21-27-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պատվիրակների ամենամյա համաշխարհային վեհաժողովի 84-րդ գլխավոր նստաշրջանը, որտեղ քննարկվել են կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, պայքարի և վերացման նոր մոտեցումները, ինչպես նաև ընդունվել են OIE-ի օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր բանաձևեր:

Վեհաժողովին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ և ՀՀ-ում OIE պատվիրակ Հովհաննես Մկրտչյանը:

Նստաշրջանի ընթացքում ամփոփվել է OIE-ի 2015 թվականի գործունեությունը և պլանավորել  են 2016-ին նախատեսվող աշխատանքները:

press

 

Հովհաննես Մկրտչյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պատվիրակների հետ քննարկվել են անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի հետ կապված հարցեր: Ձեռք են բերվել այդ գործընթացներն նշված երկրների հետ ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու պայմանավորվածություններ: