incestsՀՀ կառավարությունը նպատակադրված ստեղծում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվտանգ սննդով ապահովելու և գյուղատնտեսական մշակաբույսերի արտահանումը խթանելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Աջակցելով հողօգտագործողներին՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստեղծել է մի տեղեկատու, որտեղ հանրամատչելի ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցները, դրանց չափաքանակները, մշակվող օբյեկտները, վնասակար օրգանիզմները, պատրաստուկների նվազագույն ևառավելագույն ծախսի նորմաները, կիրառման ժամկետները և այլն:

Սույն տեղեկատուն ուղեցույց է ինչպես խոշոր ֆերմերներին, այնպես էլ անհատ հողօգտագործողներին՝ բույսերի պաշտպանության միջոցառումների կարևոր ոլորտում բանիմացությամբ վարելու իրենց տնտեսությունները:

Տեղեկատուն կազմվել է Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության միջոցների գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկին համապատասխան:

Տեղեկատուի պատրաստմանն աջակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության GCP/ARM/003/GRE «Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության» ծրագիրը:

Տեղեկատուն կազմեցին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակիցներ Արթուր Նիկոյանը, Գուրգեն Խաչատրյանը, Մերի Շիշմանյանը և Արա Ալեքյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ