ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունՍ.թ. դեկտեմբերի 17-ից 19-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում` Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման հանձնաժողովի առաջին համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ.Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ.Արամյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Ա.Ղևոնդյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանը: