Հոկտեմբերի 24-25-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ տեղի կունենա «ԵԱՏՄ համագործակցության խնդիրները սննդամթերքի անվտանգության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Այն նվիրված է ԵԱՏՄ կարգավորումներին սննդամթերքի անվտանգության ոլորտում և նպատակ ունի բարձրացնել տնտեսավարողների, Ծառայության աշխատակիցների, ինչպես նաև այլ շահառուների իրազեկվածությունը: Համաժողովի շրջանակներում կներկայացվեն ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական վերջին փոփոխությունները, ինչպես նաև տեղեկատվություն ԵԱՏՄ երկրների միջև փաստաթղթաշրջանառության մասին:
Հասցեն՝ Ալեք Մանուկյան 13, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 4-րդ հարկ: Սկիզբը՝ ժամը 10:00-ին: