2013թ. հոկտեմբերի 30-ին ք.Երևանի «Էրեբունի պլազա» բիզես կենտրոնում կայացավ համաժողով՝ «Կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգությունն և սպառողների պաշտպանությունը» թեմայով:
«Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ տկն. Կարին Բրեկը, Նիդեռլանդների անասնաբուժության և սննդամթերքի ծառայության ներկայացուցիչ պրն. Քոեն Վիենկը, «Թվինինգ» ծրագրի ղեկավար պրն. Ժերարդ Ռոեսինկը, «Թվինինգ» ծրագրի կրտսեր ղեկավար պրն. Տորստեն Բերգը, ովքեր հանդես եկան իրենց ողջույնի և բացման խոսքով: Ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ձ.Գ. Տրայան Հրիսթեան:
Հայաստանյան կողմից հանդես եկան ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար, շահառու կողմի ծրագրի ղեկավար պրն. Ռոբերտ Մակարյանը, ինչպես նաև ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ պրն. Աբրամ Բախչագուլյանը, որը ներկայացրեց Հայաստանում սննդամթերքի անվտանգութան ոլորտում կատարված աշխատանքները՝ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Համաժողովի ընթացքում լսարանի ուշադրությանը ներկայացվեցին մուլտֆիլմ-տեսահոլովակներ, որոնք ստեղծվել են Ծառայության և «Թվինիգ» ծրագրի համատեղ ջանքերով:
Ներկա գտնվողներին նաև ցուցադրվեցին Եվրոպական միության աջակցությամբ պատրաստված սպառողի և արտադրողի ուղեցույցները:
Համաժողովի ավարտին հնչեցին հարցու ու պատասխաններ և հյուրերն իրենց դրական արձագանքը տվեցին իրականացված աշխատանքների մասին: