«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում սկսվել են կենդանիների հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների 2014 թվականի աշխատանքները:
Ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ:
Համաձայն «Բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման» գործող հրահանգի՝ հիվանդ կենդանիներից 35-ը ենթարկվել են սանիտարական սպանդի, իսկ 3-ը առաջիկա օրերին կենթարկվեն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի իրականացվեն հետազոտություններ այն մարդկանց շրջանում, որոնց տնտեսություններում հայտնաբերվել են հիվանդ կենդանիները:
Խոշոր եղջերավոր կենդանիների հետազոտությունները Ձորաղբյուր համայնքում մի քանի օրից կշարունակվեն՝ մինչև վերջին հիվանդ կենդանու հայտնաբերումը: