ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է «Կոդեքս Ալիմենտարիուս» հանձնաժողովի եվրոպական երկրների համակարգող Նաիյլյա Կարսիբեկովայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, մշակվող եվրոպական ստանդարտների և ԵԱՏՄ ստանդարտների համապատասխանեցման հնարավորությունները, կարևորվել է նախագծերի մշակման աշխատանքներում ազգային համակարգողների ներգրավման անհրաժեշտությունը:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է ՍԱՏՄ կառուցվածքը, ինչպես նաև այն հիմնական խնդիրները, որոնց լուծման համար այսօր ներդրվում են մեծ ջանքեր: Նա անդրադարձել է հատկապես սննդամթերքի անվտանգությանը սպառնացող քիմիական վտանգներին, մասնավորապես՝ անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցներին՝ հատկապես հակամանրէային միջոցներին, պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային քանակներին, քիմիական աղտոտիչներին և այլ մտահոգող խնդիրների:
Նաիյլյա Կարսիբեկովան տեղեկացրել է, որ իրենք առաջարկում են բոլոր 52 անդամ-երկրներին ընտրել «Կոդեքս Ալիմենտարիուս»-ի շրջանակներում գործող 17 հանձնաժողովներից իրենց հետաքրքրողները, անդամակցել դրանց և մասնակցել քննարկումներին ոչ միայն էլեկտրոնային հարթակների միջոցով, այլև ազգային համակարգողների անմիջական մասնակցությամբ՝ բոլոր կողմերի և փորձագետների հետ համապատասխան ստանդարտների վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալու նպատակով:
Կարևորվել է ազգային մոնիթորինգային ծրագրերի իրականացումը և լաբորատոր կարողությունների հզորացումը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրների բացահայտմանը, կանխարգելմանն ու լուծմանը:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, ծանոթացել նորագույն սարքավորումներով համալրված լաբորատորիաների աշխատանքին:
Notice: Undefined index: icl_language in /web/snund.am/www/wp-content/plugins/wpml-string-translation/classes/widgets/wp-widget-text-icl.php on line 20