Ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) նախաձեռնությամբ կայացավ «Կենսաբանական ապահովության» թեմայով սեմինար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից սեմինարին մասնակցել են աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Արթուր Մելիքյանը, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային կառույցների և լաբորատոր զարգացման գծով տնօրենի տեղակալ Բագրատ Խաչատրյանը և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտության գծով փոխտնօրեն Տիգրան Մարկոսյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվել են կենսաապահովությանը, սպառնալիքների գնահատմանը, կենսաապահովության լուծումներին, կենսաապահովության համակարգի բաղադրիչներին և գործառույթներին վերաբերող թեմաներ: Ներկաները մասնակցեցին նաև «Կենսաբանական հարուցիչների մասով հաշվետվողականություն և վերահսկում» և «Անձնակազմի և ֆիզիկական ապահովություն» թեմաներով վարժանքներին: