Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը – ԿԱՀԿ-ն (OIE) իր պաշտոնական կայքում հրապարակել է COVID-19 կորոնավիրուսային վարակի վերաբերյալ տեղեկատվություն՝ հարցերի և պատասխանների տեսքով: https://www.fsvps.ru/fsvps/news/34527.html

Ի՞նչն է առաջացնում COVID-19

(CoV)  Կորոնավիրուսները  իրենցից ներկայացնում են ՌՆԹ (ռիբոնուկլեաթթու) պարունակող վիրուսների մեծ ընտանիք: Դրանք կոչվում են կորոնավիրուսներ, քանի որ վիրուսային մասնիկները լիպիդային մեմբրանի շուրջ ունեն բծերի սպիտակուցների ինքնատիպ «պսակ» (корона):

CoV վարակները տարածված են ինչպես կենդանիների, այնպես էլ  մարդկանց մոտ: CoV- ի որոշ շտամներ կենդանաբանական են /զոոնոզ/, ինչը նշանակում է, որ դրանք կարող են փոխանցվել կենդանիների և մարդկանց միջև, սակայն կան նաև շատ շտամներ, որոնք ոչ-կենդանաբանական են:Մարդկանց մոտ CoV- ն կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սովորական մրսածությունից մինչև այնպիսի ավելի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ Մերձարևելյան շնչառական սինդրոմը (MERS-CoV հարուցող) և սուր  շնչառական համախտանիշը (SARS-CoV հարուցող):

Մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SARS-CoV-ը մարդկանց է փոխանցվել ցիվետից, իսկ MERS-CoV-ը` միասապատավոր ուղտերից:

2019թ-ի դեկտեմբերին անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր են գրանցվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հուբեյ նահանգի Վուհան քաղաքում:

Որպես այդ հիվանդության հարուցիչ՝ Չինաստանի իշխանությունները գրանցեցին նոր CoV-ը: Այդ ժամանակվանից ի վեր՝ մարդկանց մոտ COVID-19 հիվանդության առկայության դեպքեր են գրանցվել ինչպես Չինաստանի մի շարք նահանգներում, այնպես էլ մի շարք այլ երկրներում՝ մեծամասամբ նրանց մոտ, ովքեր նախկինում այցելել էին Ուհան կամ Հուբեյ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել ԱՀԿ – (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) պաշտոնական կայքը:

Վիրուսային տաքսոնոմիայի միջազգային հանձնաժողովը (ICTV) COVID-19 հիվանդությունն առաջացնող CoV-վիրուսին անվանանշել է, որպես SARS-CoV-2: Սա վիրուսի գիտական ​​անվանումն է : Վիրուսը կարող է կոչվել նաև «COVID-19 վիրուս» կամ «COVID-19-ի համար պատասխանատու վիրուս»:

Իսկ COVID-19- ը՝ վերաբերում է վիրուսով առաջացած հիվանդությանը:

Պատասխանատու են արդյո՞ք կենդանիները COVID-19-ի առկայության համար

Հավանաբար, COVID-19-ի առավել գերակշռող փոխանցման ձևը՝ մեկ անձից մեկ այլ անձին փոխանցումն է:

Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ COVID-19 վիրուսը կենդանական ծագում ունի: Ընթացիկ հետազոտությունները շատ կարևոր են՝ հիվանդության առկայության և տարածման կենդանական սկզբնաղբյուրները հայտնաբերելու  (այդ թվում՝ ներգրավված կենդանիների տեսակները) և այս հիվանդության տարածման հարցում այդ կենդանի ռեզերվուարների /պահոց/  հավանական դերը հաստատելու համար:

Այնուհանդերձ, ներկայումս  չկան բավարար գիտական ​​ապացույցներ՝ հիվանդության առաջացման կենդանական սկզբնաղբյուրը առավել հստակ որոշելու  և կենդանիներից մարդկանց հիվանդության փոխանցման ուղիները և ձևերը բացատրելու համար:

Գենետիկական հաջորդականության տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 վիրուսը սերտորեն կապված է այլ CoV-ի հետ, որը շրջանառվում է (Rhinolophus) չղջիկների բնակատեղերում:

Կա հավանականություն, որ այս հիվանդությունը մարդուն փոխանցվելու հարցում ներգրավված է եղել  միջանկյալ՝ «միջնորդ» վարակակիր:

Հիվանդության փոխանցման սկզբնաղբյուր հանդիսացող կենդանիներին պարզելու նպատակով իրականացվող գիտական հետազոտություների առաջնահերթ խնդիրները քննարկվել են COVID-19-ի վերաբերյալ ԿԱՀԿ (OIE) ոչ ֆորմալ  խորհրդատվական խմբի նիստում և ներկայացվել են ԱՀԿ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ ֆորումում՝ (2020 թ. Փետրվարի 11-12,) ԿԱՀԿ (OIE) վայրի կենդանիների հարցերով աշխատանքային խմբի նախագահի կողմից:

Կան արդյո՞ք կենդանի կենդանիների կամ անասնաբուծական արտադրանքների հետ կապված նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ է պահպանել

Չնայած COVID-19 վիրուսի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող անորոշությանը՝ ԱՀԿ-ն ներկայացրել է առաջարկություններ, որոնց համաձայն՝ կենդանի կենդանիների, թռչնաբուծական  և անասնաբուծական արտադրանքների շուկաներ այցելելիս անհրաժեշտ  է պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները, մասնավորապես՝  կենդանիների և կենդանական ծագման ապրանքների հետ շփումներ ունենալուց անմիջապես հետո, պետք է պարբերաբար, ձեռքերը լվանալ օճառով և խմելու ջրով, խուսափել ձեռքերով աչքերին, քթին, ձեռքերին  հպվելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիների  կամ կենդանական ծագման փչացած մթերքների հետ շփումներից: Անհրաժեշտ է  հնարավորինս խուսափել ցանկացած շփումներից այն կենդանիների հետ, որոնք կարող են բնակվել նման շուկաներում (օրինակ՝ թափառող շներ և կատուներ, կրծողներ, թռչուններ, չղջիկներ):  Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել, որպեսզի որևէ շփումներ չլինեն գետնին կամ արտադրամասերի շինարարական շինություններում և շուկաներում թափված պոտենցիալ վարակ պարունակող  կենդանական թափոնների և հեղուկների հետ:

Վարակի տարածման կանխման վերաբերյալ ԱՀԿ-ի կողմից հրապարակված ստանդարտ ուղեցույցը  ներառում է այնպիսի ցուցումներ, ինչպիսիք են՝  ձեռքերի կանոնավոր և պարբերաբար լվացումը, հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը  արմունկով ծածկելը, խուսափելը սերտ շփումից այն մարդկանց հետ, ովքեր ունեն այնպիսի շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը:  Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ապահովման ընդհանուր մեթոդներին, ապա անհրաժեշտ է առանձնակի զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի և կենդանական օրգանների հետ առնչվելիս՝ խոհարարական վերամշակում չանցած սննդամթերքի խաչմերուկային վարակում թույլ չտալու համար:

Առողջ կենդանիներից ստացված և պատշաճ կերպով պատրաստված միսն անվտանգ է կիրառման համար:

Ի՞նչ է հայտնի COVID-19-ի  և ուղեկից կենդանիների (կոմպանիոն) մասին

COVID-19- ի ներկայիս տարածումը՝ մարդուց-մարդուն վիրուսի փոխանցման արդյունք է: Մինչ օրս չկա որևէ ապացույց, որ ուղեկից-կենդանիները կարող են տարածել հիվանդությունը: Հետևաբար, ներկայումս չկան որևէ հիմքեր՝ այդ կենդանիների  բարեկեցությունը վտանգող որևէ միջոցներ ձեռնարկելու համար:

Հոնկոնգի անասնաբուժության ազգային ծառայությունը ԿԱՀԿ –ին տեղեկացրել է այն մասին, որ  վարակված տիրոջ հետ երկար ժամանակ շփման մեջ եղած շնից վերցված նմուշները ցույց են տվել SARS-CoV-2-ի առկայության դրական արդյունք՝ (տես հրատապ ծանուցում (01/03/2020)):

Իրական ժամանակում PCR մեթոդով անցկացված թեստի արդյունքները հաստատել են  COVID-19 վիրուսի գենետիկական նյութի առկայությունը: Շան մոտ  հիվանդության ոչ մի կլինիկական նշան չի հայտնաբերվել:

Ինչպես նաև, չկան ապացույցներ , որ շները որոշակի դեր են խաղում տվյալ հիվանդության տարածման գործում: Որոշելու համար, թե արդյո՞ք տարբեր կենդանիներ կարող են տուժել COVID-19 վիրուսից, և եթե այո, ապա ինչպե՞ս նրանք կտուժեն, անհրաժեշտ է անցկացնել հետագա հետազոտություններ:

ԿԱՀԿ-ն կշարունակի տրամադրել թարմացված տեղեկություններ՝ նոր տեղեկատվություն ստանալուն պես:

Ուղեկից-կենդանիների տեղափոխման կամ վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությունը հաստատող կամ հիմնավորող  որևէ ապացույցներ  չկան:

Կան արդյո՞ք նախազգուշական միջոցներ, որոնք պետք է դիտարկել, եթե կենդանին շփվում է COVID-19-ով վարակված կամ վարակի առկայության կասկածի ենթակա  անձի հետ:

Ներկայումս ապացույցներ չկան, որ ընտանի կենդանիները կամ այլ կենդանիներ կարող են վարակվել COVID-19-ով: Ապացույցներ չկան նաև, որ կենդանիները կարող են զգալի համաճարակային դեր ունենալ մարդկանց մոտ հիվանդության տարածման հարցում: Այնուամենայնիվ, քանի որ շատ հիվանդություններ կարող են կենդանիներից մարդուն փոխանցվել և հակառակը (խոսքը զոոնոզ հիվանդությունների մասին), խորհուրդ է տրվում սահմանափակել COVID-19-ով վարակված մարդկանց շփումը ընտանի կենդանիների և այլ կենդանիների հետ, քանի դեռ վիրուսի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հայտնի չեն:

Կենդիներին խնամելիս պետք է պահպանել հիգենիայի այնպիսի տարրական կանոներ, ինչպիսիք են՝ կենդանիների, նրանց կերերի և պարագաների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պատշաճ օճառով լավանալը, ինչպես նաև խուսափել կենդանիներին համբուրելուց, թույլ չտալ, որ նրաք լեզվով դիպչեն Ձեզ, և, իհարկե, զերծ մնալ նրանց հետ սննդի համատեղ օգտագործումից:

COVID-19-ի առկայությունը քննության առնելիս՝ պետք է խուսափել ընտանի կենդանիների հետ սերտ շփումներից (հնարավորության դեպքում խնդրեք, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգ տանեն ձեր կենդանու մասին): Իսկ եթե չկան մարդիկ, որոնց կարող եք փոխանցել Ձեր ընտանի կենդանիներին, ապա անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները և նրանց հետ շփվելիս անպայմանորեն դեմքին դիմակ կրել:

Ի՞նչ կարող են անել ազգային անասնաբուժական ծառայությունները ուղեկից-կենդանիների հետ կապված:

Առողջապահության և անասնաբուժական պետական ծառայությունները պետք է համատեղ աշխատեն՝ առողջապահությանը վերաբերող հարցերի նկատմամբ օգտագործելով միասնական մոտեցում, փոխանակեն տեղեկատվություն և անցկացնեն ռիսկերի գնահատումներ այն դեպքում, երբ COVID-19 ունեցող անձը  հայտնում է ընդանի կենդանիների կամ այլ կենդանիների հետ իր շփումների մասին:

Եթե ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է կայացվում՝ հետազոտել COVID-19-ով վարակված անձի հետ սերտ շփում ունեցած ուղեկից-կենդանուն, ապա խորհուրդ է տրվում կիրառել հետազոտման RT-PCR մեթոդը՝ կենդանու բերանի խոռոչից, քթից և ֆեկցիաներից    /rectum- ից/ ուղիղ աղիքից  նմուշառումներ կատարելու և հետազոտելու միջոցով:

Չնայած COVID-19 վարակի տարածումը մի կենդանուց մյուսին տարածելու մասին ապացույցների բացակայությանը՝ հարկավոր է սահմանափակել COVID-19-ի դրական արդյունքներով կենդանու և այլ կենդանիների միջև շփումները:

Ի՞նչ գործողություններ են ձեռնարկվում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ – OIE) կողմից

Կորոնավիրուսի վերաբերյալ թարմ տեղեկատվության հավաքագրման և փոխանակման նպատակով՝  ԿԱՀԿ-ն մշտական կապի մեջ է գտնվում Ասիայի և Օվկիանիայի իր տարածաշրջանային ներկայացուցչությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԿԱՀԿ-ի պատվիրակի և Ազգային անասնաբուժական ծառայության, վայրի կենդանիների գծով ԿԱՀԿ-ի աշխատանքային խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: ԿԱՀԿ-ն սերտորեն փոխհամագործակցում է տվյալ հիվանդության սկզբնաղբյուրի բացահայտմանն ուղղված  ընթացիկ հետազոտությունների և ուսումնասիրությունների գործընթացում ներգրավված փորձագետների ցանցի հետ։  Միաժամանակ իրականացվում է ասեկոսեների և ոչ պաշտոնական տեղեկատվության ամենօրյա մոնիտորինգ:

Հաշվի առնելով մարդկանց և կենդանիների մոտ  COVID-19-ի և մարդկանց մոտ հանդիպող այլ վարակիչ հիվանդությունների առաջացման միջև առկա նմանությունը՝ ԿԱՀԿ-ի ոչ պաշտոնական խորհրդատվական խումբը խորհուրդ է տալիս աշխատանքներ տանել առևտրի և վայրի կենդանիների սպառման դինամիկայի ուսումնասիրության ուղղությամբ՝ հիվանդության հետագա տարածման ռիսկի նվազեցման ռազմավարության մշակման նպատակով:

Տվյալ դեպքում որո՞նք են  անասնաբուժական մարմինների պարտավորությունները միջազգային  համագործակցության ոլորտում

Կենդանիների մոտ COVID-19 վիրուսի հայտնաբերումը համապատասխանում է  WAHIS տեղեկատվական համակարգում՝ ԿԱՀԿ ծանուցման չափանիշներին՝  ԿԱՀԿ-ի անասնաբուժասանիտարական Կոդեքսի՝ ցամաքային կենդանիների մոտ անսպասելիորեն ի հայտ եկած /էմերջենսի/ արտառոց հիվանդություններին վերաբերող դրույթներին համապատասխան:

Ուստի, կենդանիների մոտ COVID-19-ի հայտնաբերման ցանկացած դեպքի մասին պետք է անհապաղ ծանուցել Կենդանիների առողջության համաշխարհայն կազմակերպությանը (ներառյալ տեղեկատվություն կենդանու տեսքի, ախտորոշիչ թեստերի և համապատասխան համաճարակաբանական իրավիճակի մասին) ։

Ռիսկերի մասին համաձայնեցված և նպատակահարմար իրազեկում և ռիսկի վերահսկում ապահովելու համար կարևոր է, որպեզի անասնաբուժական մարմինները  լինեն տեղեկացված և սերտորեն համագործակցեն  առողջապահական և վայրի կենդանիների համար պատասխանատու մարմինների հետ:

Կարևորն այն է, որ COVID-19-ը հանգեցնում է ընտանի կամ վայրի կենդանիների նկատմամբ անընդունելի միջոցների օգտագործմանը, որոնք կարող են հարվածի տակ դնել նրանց բարեկեցությունն ու առողջությունը, ինչպես նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց կենսաբազմազանության վրա: