ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին: Երկու տեսչական մարմինների ղեկավարները քննարկել են թունավորումների և մարդկանց ու կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում այդ մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև դրանց տարածման պատճառների հայտնաբերման միջոցառումների կազմակերպման հարցում համագործակցելու մեխանիզմները:

Գեորգի Ավետիսյանը շեշտել է տեղեկատվության փոխանակման, գործողությունների պլանավորման ու աշխատանքների հստակ կազմակերպման կարևորությունը: Նա ընդգծել է, որ համատեղ իրականացվող միջոցառումները ոչ միայն անհրաժեշտ են, այլև շատ արդյունավետ:

Էդգար Խուրշուդյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցի կողմից կարվի ամեն ինչ տեղեկատվության փոխանակման պատշաճ մակարդակ ապահովելու համար: