ssfs_logo_glxavorՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Կողբում (Տավուշի մարզ) գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանը պարտավորվել է համապատասխանեցնել արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և վերացնել մակնշման խախտումները: Տրվել է ժամանակ:


Lusankar 5 Lusankar 6 Lusankar 13
 

Միաժամանակ, արդեն վերացվել են Վանաձորում  գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում հատնաբերված խախտումները. վերանորոգվել և պատշաճ վիճակի է բերվել խոհանոցը, առանձնացվել է համապատասխան  տարածք  աշխատանքային  գործիքների  և  պարագաների լվացման, ախտահանման և  պահպանման  համար, սարքավորումներն արդեն ունեն  համապատասխան  վկայական, տնտեսվարողը  կնքել  է դերատիզացիայի  պայմանագիր: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:


20171031_115216 20171031_115300 20171031_115401