news_1426605314_IMGՄարտի 17-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի և Ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպումը Կանադայից ժամանած գործարար առաքելության՝ 12 գործարարներից կազմված պատվիրակության հետ:

Այս քննարկումներն անց են կացվում Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած՝ հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում` հիմնավորմամբ, որ տնտեսության տարբեր ճյուղերում, այս դեպքում՝ սննդարդյունաբերության ոլորտում համագործակցությունը նոր խթան կլինի հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:

Կանադացի գործարարների այցելության նպատակն էր` բացահայտել ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված փոփոխությունները ներմուծման գործընթացում, հատկապես` Կանադայից Հայաստան անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման դեպքում:

Հանդիպմանը Հովհաննես Մկրտչյանը նախ ներկայացրեց Ծառայության կառուցվածքը և գործառույթները, անասնաբուժության ոլորտի` մասնավորապես` անասնաբուժական ենթահսկման բեռների արտահանման, ներմուծման և տարանցիկ փոխադրման իրավական կարգավորումներն ու առանձահատկությունները: Այնուհետև քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր. հարցերը հիմնականում վերաբերում էին երրորդ երկների ռեեստրին և դրանում նոր կազմակերպություններ ընդգրկելու հնարավորություններին ու կարգին:

Քննարկվեցին Կանադայից Հայաստան կենդանական ծագման մթերքի ներմուծման հեշտացման հնարավորությունները, ինչպես նաև շուկայի ընդլայնման հարցեր:

Կողմերը համագործակությունը շարունակական դարձնելու պատրաստակամություն հայտնեցին:

IMG_3262 IMG_3288 IMG_3308