Մայիսի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էին տեղական մի շարք հեռուստաընկերությունների, մամուլի, ինչպես նաև էլեկտրոնային պարբերականների ներկայացուցիչներ:
Ասուլիսի ընթացքում Աբրամ Բախչագուլյանը, ի թիվս մի շարք այլ հարցերի, անդրադարձավ Ծառայության և Ծառայությանը կից հանրային կոմիտեի կողմից ս.թ. մայիսի 21-ից ՀՀ մարզերում մեկնարկող համատեղ դիտարկումներին, որը, ինչպես նշեց Ծառայության պետը, նոր գործիք է սննդամթերքի շուկայում անվտանգության ապահովման նպատակով: Ծառայության պետն անդրադարձել է նաև ՀՀ-ից արտահանվող և ՀՀ ներմուծվող սննդամթերքի՝ լաբորատոր փորձաքննություն անցնելու խնդրին, նշել այդ ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները: Ներկրվող սննդամթերքի մասով պրն.Բախչագուլյանը տեղեկացրեց նաև, որ Ծառյության պաշտոնական կայքում (www.ssfs.am ևwww.snund.am) արդեն իսկ գործում է ապրանքանիշի գծանիշի (շտրիխ–կոդի) միջոցով տվյալ ապրանքատեսակի ժամկետը ճշտելու համար նախատեսված գործիքի փորձնական տարբերակը:
