gspՀայաստանի Հանրապետությունը, լինելով ԱՀԿ անդամ, օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) «GSP+»-ից: Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության նպատակներին համահունչ, ԵՄ-ն նպատակ ունի, համապատասխան անհրաժետ պայմանների բավարարման դեպքում, Հայաստանի Հանրապետության հետ ստեղծել խոր և համապարփակ ազատ առևտրի տարածք (DCFTA): Որպես ապագա համաձայնագրի բաղկացուցիչ մաս, ԽՀԱԱՏ-ը կմեծացնի եվրոպական շուկայի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության համար և կխրախուսի եվրոպական հետագա ներդրումները Հայաստանում: Ներկայումս ԵՄ և Հայաստանը բանակցում են խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տեքստի շուրջ: