ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկել Խորենացի փողոցի մսի վաճառակետերի գործունեությունը՝ բարելավելու դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու վաճառքի պայմանները: Անհատ ձեռնարկատեր Սոս Իսրայելյանին պատկանող մսի վաճառքի կետում, որն արդեն գործում է 15 տարուց ավելի, դեկտեմբերի 4-ից նոր պայմաններում միս կիրացվի. սա անհատ ձեռնարկատիրոջ ամբողջությամբ նորոգված արդեն երրորդ վաճառակետն է:

«Երկիրը զարգանում է, հաճախորդների պահանջներն ավելանում են, չես կարող նույն մեթոդով աշխատել, ամբողջովին նորոգել ենք, որպեսզի պատշաճ պայմաններում սպասարկում իրականացնենք»,-ասում է իրացման կետի տնօրեն Ազիզ Շաբաբյանը:

 

DSC_5820 DSC_5844 DSC_5812

 

Խորենացի 62 հասցեում գործող խանութում ամբողջովին փոխվել է ինչպես վաճառքի, անպես էլ՝ պահեստի հատվածը՝ սպառողներին ապահովելով առավել անվտանգ մթերքով: ՍԱՊԾ տեսուչները շրջայցի ընթացքում ծանոթացել են նոր պայմաններին ու դրական գնահատական տվել:

 

DSC_5808 DSC_5840 DSC_5826

 

Գումի շուկայամերձ տարածքի մսի իրացման կետերի՝ սահմանված պահանջներին համապատասխանեցումը ՍԱՊԾ առաջնահերթություններից է: Ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողությունը թե այս, թե մսի իրացման այլ տարածքներում՝ տնտեսվարողներին տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և ներկայացնելով մսի շուկայահանման անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները: