Օրերս News.am կայքը հրապարակել էր տեսանյութ, համաձայն որի Վանաձորում քաղաքացին խանութներից մեկից գնել է «Գրանդ Քենդի» ընկերության շոկոլադե կոնֆետներ, որոնց միջից որդեր են դուրս եկել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը ուսումնասիրություն է կատարել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 32 հասցեում գործող Ա/Ձ Սամվել Աթեյանի խանութում, որտեղից, ըստ ահազանգած քաղաքացու, կատարվել էր որդնած կոնֆետի գնումը:
Խանութում առկա «Գրանդ Քենդի» ընկերության շոկոլադե կոնֆետներից պատահականության սկզբունքով բացվել են կոնֆետներ, ինչպես նաև ուսումնասիրվել է խանութի պահեստային մասում գտնվող կոնֆետների պահման պայմաններն ու մակնշումը: ՈՒսումնասիրությունների արդյունքում կոնֆետների պիտանիության ժամկետների, պահման պայմանների, ինչպես նաև մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել: Բացված կոնֆետների զգայորոշումով (օրգանոլեպտիկ հետազոտություն) չեն հայտնաբերվել նաև որդեր, որդերի հետքեր, գույնի փոփոխություններ և այլն: Խանութի տնօրեն Սամվել Աթեյանը բացառել է, որ կոնֆետները գնվել են իրենց խանութից:
Բողոքի իսկությունը բացահայտելու նպատակով՝ ահազանգած քաղաքացին հրավիրվել է խանութ, սակայն վերջինս խուսափել է ներկայանալ: