ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունՄայիսի 25-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության դահլիճում (հասցե՝ Կոմիտաս 49/2) Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն ու սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը կամփոփեն նախորդ տարում կատարված աշխատանքների արդյունքները:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու մամուլի ասուլիսը:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 206040 հեռախոսահամարով: