DSC_4478

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանև Ազգային ագրարային համալսարանի համատեղ իրազեկման արշավը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Այս միջոցառման 10 օրերի ընթացքում ուսանողները, Ծառայության աշխատակիցների հետ, կշրջեն Երևանի բոլոր 10 վարչական շրջաններով՝ իրացման ցանցերի և հանրային սննդի կետերի տնտեսվարողներին ծանոթացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական պահանջներին ու մեկնարկած նոր ծրագրերին: Մինչ այդ ուսանողները երկօրյա սեմինարի ընթացքում վերազինվել էին ոլորտին վերաբերող գիտելիքներով, ինչն էլ այսօր գործնականում են կիրառել՝ տնտեսվարողներին տեղեկություններ փոխանցելով:

20170816_120001 20170816_120023 20170817_095055 20170817_095055

Սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկման արշավը իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի աջակցությամբ՝ «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:

20170816_120001 20170816_120023 20170817_095055

Առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսվարողներին ու սպառողներին կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ, սպառողների և տնտեսվարողների ուղեցույցներ, ծառայության «Թեժ գիծը» ներկայացնող պիտակներ: Տեղեկատվական ուղեցույցներով կներկայացվեն փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալու պահանջի ժամանակացույցն ու օրենսդրական հիմքերը, հատկապես, որ հարցն արդիական է. սեպտեմբերի մեկից որոշ ոլորտներում հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրեր ունենալու նորմը պարտադիր է: Իրազեկման արշավի ընթացքում կներկայացվի նաև միայն սպանդանոցային միս գնելու ու իրացնելու պահանջը, որը պետական գնումների դեպքում արդեն իսկ կիրառվում է մայիսի 1-ից, տեղական միս օգտագործող արտադրողների համար պարտադիր կլինի նոյեմբերից, և արդեն 2018թ-ի հուլիսի մեկից փուլային տարբերակով կներդրվի ողջ հանրապետությունում:

20170816_120001 20170816_120023 20170817_095055 20170817_095055

Այս արշավը հատկապես կարևոր է տնտեսվարողների գրանցվելու պահանջը ծանուցելու առումով: Արդյունքում՝ ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազան էականորեն կհամալրվի՝ թույլ տալով իրականացնել առավել հասցեական և թիրախային վերահսկողություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև համագործակցությունն ամարագրվել է հուշագրով, որի շրջանակներում համատեղ միջոցառումները լինելու են պարբերական:

DSC_4487

[fusion_images picture_size=”fixed” autoplay=”no” columns=”5″ column_spacing=”13″ scroll_items=”” show_nav=”yes” mouse_scroll=”no” border=”yes” lightbox=”yes” class=”” id=””][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4266.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4280.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4281.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4511.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4521.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4524.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4535.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4537.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4545.jpg” alt=””/][fusion_image link=”” linktarget=”_self” image=”http://old.snund.am/wp-content/uploads/2017/09/DSC_4547.jpg” alt=””/][/fusion_images]