ՀՀ ԿԵ ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը մասնակցել է Թբիլիսիում Կենդանիների աառողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կողմից կազմակերպված «Կենդանիների բարեկեցությունը թափառող շների գլխաքանակի վերահսկողության համատեքստում» թեմայով տարածաշրջանային սեմինարին:
Մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկել են շների կատաղություն հիվանդության հետ կապված անասնահամաճարակային առկա իրավիճակը, թափառող շների գլխաքանակի վերահսկողության մեխանիզմները, վերահսկողության ճանապարհային քարտեզի ներդրման հնարավորությունները, ինչպես նաև կատաղության դեմ պայքարիր հնարավոր ուղիները:
Արթուր Մելիքյանը ներկայացրել է տվյալներ ՀՀ-ում շների կատաղություն հիվանդության և Երևանի թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ:
Առաջարկվել է ստեղծել ընդհանուր համակարգ՝ շների կատաղություն հիվանդության դեմ պայքարի և թափառող շների գլխաքանակի վերահսկողության նպատակով: