Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք է փոխանցի դիմում հետևյալ բովանդակությամբ՝
- սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը,
- գործունեության (գործառնության) տեսակը,
- գործունեության իրականացման վայրը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
- պետական գրանցման վկայականի սերիան և համարը:
ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել լիազոր մարմնի ներկայացմամբ կամ կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում: Լիազոր մարմինը կազմակերպությանը ներառում է ռեեստրում, եթե նրա արտադրական գործընթացի կազմակերպումը և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները (ցանկը տեսհղմամբ) համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և անասնաբուժական, ինչպես նաև սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am հասցեով: